Միջազգային

Փեզեշքիանն ու Էրդողանը Ադրբեջանում են. կմասնակցեն Ստեփանակերտի գագաթնաժողովին

Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Սպասվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 17-րդ գագաթնաժողովին։ Հաղորդվում է, որ Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ 

Նշվում է, որ Իրանի նախագահը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։