Միջազգային

Ուշադիր հետևում ենք Թրամփի բոլոր հայտարարություններին. Պեսկով

Ռուսաստանը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարություններին. այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկացի առաջնորդի հայտարարությունները Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքից իր հիասթափության մասին։

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք նախագահ Թրամփի բոլոր հայտարարություններին», - մեկնաբանել է Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումն անհրաժեշտ է, բայց այն պետք է լավ նախապատրաստված լինի։ 

«Նախագահն ինքն էլ է պատասխանել այս հարցին։ Էությունը հետևյալն է. հանդիպումը Պուտինի և Թրամփի միջև անհրաժեշտ է, կա նման փոխըմբռնում, կա պատրաստակամություն, և դրա մասին խոսել են և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Թրամփը։ Բայց հանդիպումը պետք է լավ պատրաստված լինի», - ասել է Պեսկովը։