Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ռուսական օդային հարվածներից հետո հայտնվել է թանձր ծխի ամպի տակ։ Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք լուսաբացին Կիևի վրա կախված ամպի տեսարաններից։
Երկրի բնական պաշարների նախարարությունը հաստատել է Կիևում օդի աղտոտվածության բարձր մակարդակը։ Ըստ հաղորդագրության՝ պատճառը ռմբակոծությունների հետևանքով առաջացած հրդեհներն են։ Քաղաքում ճառագայթային ֆոնը մնում է նորմայի սահմաններում։