Միջազգային

Մենք շարունակում ենք Ուկրաինային զենք մատակարարել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակվում է Ուկրաինային զենքի մատակարարումը։

«Մենք աշխատում ենք նրանց հետ՝ փորձելով օգնել։ Բայց մենք պետք է համոզված լինենք, որ նաև մեզ համար բավականաչափ զենք ունենք», – Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ հայտնել էին, թե Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինայի և այլ դաշնակիցների զենքի մատակարարումները։ Նշվում է, որ ԱՄՆ-ը վերահաշվարկ է իրականացնում՝ պարզելու համար, արդյոք պահեստներում եղած զինամթերքը բավարարում է սեփական կարիքներին։