ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել։
Վաշինգտոնի «Էնդրյուս» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև Իրանի հետ կապված իրավիճակը։
«Ո՛չ, ես նրա հետ որևէ առաջընթացի չեմ հասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերին հաջողվել է մոտենալ հաշտության համաձայնագրի կնքմանը։
Նա հավելել է, որ «դժգոհ է» շարունակվող պատերազմական իրավիճակից։