Միջազգային

Չեխիայում մասշտաբային հոսանքազրկումներ են

Չեխիայի տարածքի մեծ մասում հոսանքազրկումներ են: Այս մասին հայտնել է երկրի հրշեջ-փրկարարական ծառայությունը: 

«Պրահայում, Կենտրոնական, Հյուսիսային և Արևելյան Չեխիայում մենք մեծ թվով էլեկտրաէներգիայի անջատումներ ենք գրանցել, - ասվում է «X»-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: 

Pražská energetika (PRE) էներգետիկ ընկերության տվյալներով՝ բլեքաութի պատճառ է դարձել Խոդովի շրջանի ենթակայանում տեղի ունեցած վթարը։ 

Պրահայում արտակարգ դրությունն ազդել է մի քանի շրջանների վրա: Տրամվայներն ու մետրոյի գնացքները չեն աշխատում, լուսացույցները, բանկոմատները և վճարման տերմինալները՝ ևս: