Միջազգային

Զելենսկին անդրադարձել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։ 

«Վստահ չեմ, որ Թրամփն ու Պուտինն ընդհանուր գաղափարներ, թեմաներ ունեն։ Նրանք բոլորովին տարբեր մարդիկ են։ Եթե զրուցում են Ուկրաինայի մասին, ապա մենք աջակցում ենք Թրամփի առաջ քաշված անվերապահ հրադադարի գաղափարին։

Ռուսաստանում միայն Պուտինն է որոշումներ կայացնում, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հանդիպում առաջնորդների մակարդակով»,- նշել է նա։