Միջազգային

Ինժեներները նախագծել են 90 աստիճան շրջադարձով կամուրջ և աշխատանքից հեռացվել

Հնդկաստանում ինժեներներին աշխատանքից հեռացրել են գրեթե 90 աստիճան շրջադարձով կամրջի կառուցումից հետո:

Ենթադրվում էր, որ կառույցը կբարելավի շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցությունը, սակայն կտրուկ շրջադարձը խնդիրներ է ստեղծել ավտոմոբիլային երթևեկության համար։ 

Շինարարական և նախագծային ընկերություններն ավելացվել են Մոհան Յադավ նահանգի սև ցուցակում՝ սխալ նախագիծ տրամադրելու համար: 

Իշխանությունները քննարկում են լրացուցիչ հող ձեռք բերելու հնարավորությունը՝ շրջադարձը փոխելու և այն ավելի անվտանգ դարձնելու համար: