Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով կքննարկեն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման հարցը, հայտնում է Financial times-ը:
Զրույցը նախատեսված է ուրբաթ՝ հուլիսի 4-ին, բայց ամսաթիվը և ժամը կարող են փոխվել:
Ըստ FT - ի, Զելենսկին նաև կբարձրացնի ապագայում զենքի հնարավոր գնման հարցը: