Միջազգային

Բաքվում Sputnik-ի աշխատանքն անհնար է շարունակել. Կիսելյով

Ադրբեջանում այս պահին Sputnik գործակալության աշխատանքը շարունակելու պայմաններ չկան. հայտարարել է «Россия сегодня» մեդիակոնցեռնի տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Նրա կարծիքով՝ պարբերականի աշխատակիցների (որոնք և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացիներ են) ձերբակալությունն անհիմն է։

«Մեր աշխատակիցներին անհիմն մեղադրանք է առաջադրվել, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով։ Մեր կողմից մենք կօգտագործենք բոլոր հասանելի միջոցները՝ մեր լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար»,- ասել է նա։