CBS News-ը գրում է, որ զենքի մատակարարման դադարեցումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրների:
Որոշումը դարձել է ավելի մասշտաբային ստուգման մաս, որը Պենտագոնը, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ, իրականացնում է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք զենք են ստանում ԱՄՆ-ից:
CBS News-ի աղբյուրը հայտնել է, որ որոշ այլ երկրներ նույնպես վերադասակարգվել են, այսինքն, դուրս են բերվել ամերիկյան զենք-զինամթերքի առաջնային ստացողներից, բայց թե որոնք են դրանք, չի նշվում:
Զինամթերքի մատակարարումների դադարեցման ֆոնին Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ին խնդրել թույլ տալ Եվրոպային՝ ամերիկյան զենք գնել Ուկրաինայի զինված ուժերի համար. գրում Է Politico-ն՝ հղում անելով վեց աղբյուրների: