Միջազգային

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայում Բալիի ափերի մոտ 65 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել։ Կան զոհեր և անհետ կորածներ։

Լաստանավը Արևելյան Ճավայից մեկնում էր Բալի կղզի․ այնտեղ կար 53 ուղևոր, անձնակազմի 12 անդամ, ինչպես նաև երկու տասնյակ ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար: 

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ վթարի հետևանքով հայտնի է 4 զոհի և 30 անհետ կորածի մասին: Եվս 31 մարդ փրկվել է։  

Կղզիների միջև անցումը տևում է մոտ մեկ ժամ, իսկ նավը խորտակվել է մեկնարկից մոտ 25 րոպե անց, վթարից առաջ անձնակազմը հայտնել է շարժիչի անսարքության մասին: Վթարի պատճառները պարզվում են։