Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգոնության կոչ է արել

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է արել առավել զգույշ լինել և այդ երկիր մեկնել ցանկացողներին հաշվի առնել ստեղծված իրավիճակը։

Խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ կապ հաստատել Բաքվում ՌԴ դեսպանատան հետ։