Ուկրաինան պաշտոնական ծանուցում չի ստացել ԱՄՆ-ից զինամթերքի մատակարարումների դադարեցման կամ ժամանակացույցի փոփոխման վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հեռախոսազրույց է խնդրել ԱՄՆ գործընկերների հետ՝ մանրամասները լրացուցիչ ճշտելու համար:
«Մեր ամերիկացի գործընկերների հետ շփումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության մեջ։