Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն էր։ Կողմերը կարծիքներ են փոխանակել՝ բավական մանրամասն։ Դա լավ հնարավորություն էր դիրքորոշումները միմյանց հասցնելու համար»,- ասել է Պեսկովը։
Նախօրեին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել: Եվ Կրեմլում, և Ելիսեյան պալատում զրույցը բովանդակալից են որակել։