ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 1-ից չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, որոնցից առաջինը սահմանվել էր 2004 թվականին: Արդյունքում, «սև ցուցակներից» հեռացվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախկին նախագահ, Կալմիկիայի նախկին ղեկավար Կիրսան Իլյումժինովը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Ես այդ որոշումն ընկալում եմ որպես լուրջ ազդանշան ԱՄՆ ղեկավարության և անձամբ նախագահ Թրամփի շահագրգռվածության մասին՝ փոխելու մեր երկրի հետ հարաբերությունների բնույթը»,- ասել է Իլյումժինովը:
Իլյումժինովին 2015 թվականին մեղադրել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու մեջ։ Այն ժամանակ նրա ակտիվները ԱՄՆ տարածքում սառեցվել էին։