ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի հետ հայկական ընդդիմության և եկեղեցական վերնախավի կապերը:
«Դա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի դեմ և պառակտում է հասարակությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը կապվում այդ հարցերի հետ։
«Իրականում, Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և ցանկանում է նրան տեսնել բարգավաճ, զարգացող երկիր։ Այդպիսի երկիրը ձեռնտու է նաև Ռուսաստանին»,- հավելել է նա։