Միջազգային

Խնդրահարույց հարցերը քննարկվում են իրավապահների մակարդակով

Մոսկվան և Բաքուն խնդրահարույց հարցերը քննարկում են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի և Ադրբեջանի գլխավոր դատախազի մակարդակով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եկատերինբուրգում ձերբակալությունները տեղի են ունեցել հանցագործությունների հետաքննության շրջանակներում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին։

Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը ուշադիր հետևել է Ադրբեջանում ձերբակալված ռուսների տեսագրություններին և ընդգծել․

«Մոսկվան կպաշտպանի նրանց օրինական շահերը բոլոր հնարավոր միջոցներով»։