Միջազգային

Փի Դիդին մեղավոր է ճանաչվել 5 մեղադրանքից 2-ում

Դատարանն ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդիին մեղավոր է ճանաչել 5 մեղադրանքից 2-ում, այդ թվում՝ մարմնավաճառության համար մարդկանց տեղափոխելու մեջ, հայտնում է Fox News-ը։ 

Պատիժը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում։ Եթե ռեփերը մեղավոր ճանաչվեր բոլոր հինգ մեղադրանքներով, նրան սպառնում էր ցմահ ազատազրկում։