Միջազգային

Իսրայելը համաձայնել է հրադադարին. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնելու պայմաններին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել Truth սոցցանցի իր էջում։

«Այսօր իմ ներկայացուցիչները Գազայի հարցի շուրջ երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ։ Իսրայելը համաձայնել է անհրաժեշտ պայմաններին 60-օրյա զինադադար կնքելու համար, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմին վերջ տալու համար: Կատարցիներն ու եգիպտացիները, ովքեր շատ քրտնաջան աշխատել են խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը: Ես հույս ունեմ, որ հանուն Մերձավոր Արևելքի բարօրության՝ ՀԱՄԱՍ- ը կընդունի այդ համաձայնագիրը»,- գրել է ԱՄՆ նախագահը։