Միջազգային

Միջուկային օբյեկտները լուրջ և խիստ վնասվել են. Արաղչի

Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյում։ Ընդ որում, այս պահին մենք գիտենք, որ օբյեկտները լուրջ և խիստ վնասվել են։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս գնահատում և վերլուծություն է իրականացնում կառավարությանը», - ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում:

Դիվանագետի խոսքով՝ վնասի չափերի վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա: «Մենք պետք է սպասենք գնահատականներին՝ հնարավոր է արդյոք վերագործարկել միջուկային օբյեկտները, թե ոչ», - նշել է նա:

Ըստ նրա՝ նույնիսկ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կրոնական ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում, այն արգելված է կրոնական տեսանկյունից նույնպես», - հավելել է Արաղչին: