Միջազգային

Տղամարդը տիզը վերացնելու համար այրել է բարձը՝ հրդեհելով անտառը

CNN Turk-ը հաղորդում է, որ Թուրքիայի Մանիսա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որը փորձել էր ոչնչացնել տիզը, բայց ի վերջո անտառային հրդեհի պատճառ է դարձել։

Մանիսայում հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հեկտար գյուղատնտեսական հողատարածք և անտառ։ Այս մասին հաղորդում են թուրքական իշխանությունները։

Հաղորդվում է, որ Օզջան Թաշհանը գիշերը իր բարձի վրա տիզ է հայտնաբերել։ Դրանից ազատվելու համար բարձը այրել է և նետել այգի։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, սա է դարձել հրդեհի պատճառը։ Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Թաշհանին։

Միևնույն ժամանակ, հինգ օրվա ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 340 հրդեհ, հայտարարել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։