Միջազգային

Ըստ Քելլոգի՝ Լուկաշենկոյի հետ զրույցը կոնտեքստից կտրել են

Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է, թե իբր Լուկաշենկոյին խոստում է տվել սահմանափակել Ուկրաինայի հարվածները ՌԴ-ին։

Այս մասին նա գրել է «X»-ի իր էջում՝ ընդգծելով, որ իր խոսքերը կտրվել են համատեքստից։  

«Այս մեջբերումը կտրված է համատեքստից։ Լուկաշենկոյի հետ իմ զրույցում մենք քննարկել ենք լիակատար և անվերապահ հրադադարը։ Կիևի գործողությունների ցանկացած սահմանափակում պայմանավորված էր Մոսկվայի պատասխան գործողություններով։ Ես մեկնաբանություններ չեմ տվել Ուկրաինայի կողմից լիակատար հրադադարի շրջանակներից դուրս պատերազմ վարելու վերաբերյալ»,- գրել Է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։