Միջազգային

Minval-ը հրապարակել է ձայնագրություն՝ AZAL-ի ինքնաթիռին հարվածել են ՌԴ ՊՆ հրամանից հետո

Ադրբեջանական Minval-ը հրապարակել է ձայնագրություն, որում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հրաման է տրվել ոչնչացնել AZAL ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռը։

Ըստ լրատվականի՝ իրենք անանուն նամակ են ստացել, որտեղ կցված ֆայլերով հաստատվում է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը՝ AZAL Embraer E190-ը, խոցվել է ռուսական «Панцирь-С» համակարգի միջոցով՝ պաշտպանության նախարարությունից եկած հրամանից հետո։ 

Minval-ի խմբագրությունը չի հաստատել այդ նյութերի իսկությունը, սակայն հանրային նշանակության պատճառով հրապարակայնացրել է այն։