Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ՝ Հայաստանում անդորրը և օրինականությունը պահպանելու համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի պետի տեղակալ Դմիտրի Մասյուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ հանրապետության ապրած քաղաքական տուրբուլենտության շրջանը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները՝ պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին, «Հայաստանի ներքին գործն է»: