Գործարար Իլոն Մասկը սպառնացել է կուսակցություն ստեղծել, եթե Կոնգրեսն ընդունի հարկային արտոնությունների մասին օրինագիծը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանում է «մեծ հրաշալի օրենք»:
«Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատների և հանրապետականների միակուսակցական համակարգին, որպեսզի ժողովուրդն իսկապես կարողանա քվեարկել»,- գրել է Մասկը «X» սոցցանցի իր էջում:
Թրամփը, պատասխանելով Մասկի քննադատությանը, իր Truth սոցցանցում գրել է, որ դեմ է էլեկտրամոբիլների ամբողջական անցման պահանջին, և Մասկն այդ մասին իմացել է, երբ աջակցել է նրան ընտրություններից առաջ:
«Էլեկտրական մեքենաները լավ են, բայց ոչ բոլորին է պետք ստիպել գնել դրանք։ Իլոնը, հնարավոր է, ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան պատմության մեջ որևէ մեկը, և առանց դրանց նա, հավանաբար, ստիպված կլիներ փակել իր բիզնեսը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա», - գրել է ԱՄՆ նախագահը: