Միջազգային

Եվրոպայում սաստիկ շոգ է

Ֆրանսիային, Իսպանիային և Բրիտանիային պատուհասած սաստիկ շոգը Գերմանիա կհասնի հուլիսի 1-ին: Իր գագաթնակետին ջերմաստիճանը կհասնի հուլիսի 2 - ին. այդ օրը Գերմանիայի հարավում, ըստ կանխատեսումների, սպասվում է մոտ 40°C, երկրի մնացած տարածքում ՝ 35°C և ավելի:

Իսպանիայի էլ Գրանադո քաղաքում՝ Պորտուգալիայի հետ սահմանի մոտ, հունիսի 30-ին սնդիկի սյունը հասել է +46°C: Սա ռեկորդային ջերմաստիճան է Իսպանիայի առաջին ամառային ամսվա համար դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Երկրի մի շարք շրջաններում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել, մարդկանց խնդրում են օրվա երկրորդ կեսին զերծ մնալ փողոցում գտնվելուց: 

Փարիզում և Ֆրանսիայի 15 այլ դեպարտամենտներում սաստիկ շոգի պատճառով վտանգի կարմիր մակարդակ կհայտարարվի: