Միջազգային

ԱՄՆ-ում բուժքույրը ամուսնուն թունավորել է անտիֆրիզով և այրել տունը

Միսսուրի նահանգում բանտային բուժքույր, 46-ամյա Էմի Մյուրեյը սպանել է ամուսնուն։ Սկզբում հետաքննությունը պարզել է, որ նա մահացել է տանը բռնկված հրդեհի հետևանքով, որը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով: Բայց դիահերձումը ցույց է տվել, որ նախքան տունը հրդեհվելը տղամարդուն թունավորել են անտիֆրիզով։ 

Կասկածն անմիջապես ընկել է կնոջ վրա. պարզվել է, որ Էմին աշխատավայրում սիրահարվել է բանտարկյալներից մեկին և ինտիմ կապի մեջ մտել նրա հետ: Բացի այդ, իր սիրեկանի հետ հանդիպումների ժամանակ նա հայտարարել է, որ «ամուսին չի ուզում»։ 

Էմի Մյուրեյին մեղավոր են ճանաչել սպանության մեջ։ Նա գործարքի է գնացել հետաքննության հետ և ստացել 12 տարվա ազատազրկում։