Միջազգային

Պեսկովը Բաքվի գործողությունները համարում է «չափազանց զգացմունքային»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով «Sputnik Ադրբեջանի» և «Ruptly»-ի աշխատակիցների ձերբակալության մասին, հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց զգացմունքային արձագանքը կփոխարինվի ուղիղ շփմամբ, որի ընթացքում կտրվեն առաջադրված հարցերի պատասխանները:

«Մենք կարծում ենք, որ, այնուամենայնիվ, այդ չափազանց զգացմունքային արձագանքը կփոխարինվի ուղղակի շփմամբ, որի ընթացքում կտրվեն առաջադրված բոլոր հարցերի պատասխանները»,-ասել Է Պեսկովը լրագրողներին: