Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում: Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք առաջվա պես Հայաստանին համարում ենք այդ կազմակերպության լիիրավ անդամ, բայց, անշուշտ, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից։ Ներառյալ, ի դեպ, տուրքերի վճարումը», - ասել է նախարարը։
Ընդ որում, նա նշել է, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ մասնակիցները «ի գիտություն» են ընդունել, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը: