Միջազգային

Ադրբեջանում խուզարկում են «Sputnik-Ադրբեջան»-ի գրասենյակը

Բաքվում խուզարկություն է իրականացվում ռուսական «Sputnik-Ադրբեջան» գործակալության գրասենյակում. հաղորդում է ադրբեջանական Vesti.az-ը։

Երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է։ Ոստիկանությունն իր վերահսկողության տակ է վերցրել գրասենյակը։ 

Ավելի վաղ «Sputnik-Ադրբեջանը» պաշտոնապես դադարեցրել էր իր գործունեությունը. չնայած դրան՝ գործակալությունը շարունակում էր աշխատանքը:

«Sputnik-Ադրբեջան» -ի գրասենյակում խուզարկությունն ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում արված զանգվածաբար ձերբակալություններից հետո։ Հետապդնվում են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները։