Յուրի Դուդի դեմ քրեական գործ է հարուցվել «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու» վերաբերյալ։
Օտարերկրյա գործակալ ճանաչված 38-ամյա Յուրի Դուդը տարվա ընթացքում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու համար, սակայն, ՌԴ օրենսդրության պահանջների խախտմամբ, նա շարունակել է հաղորդագրությունների և նյութերի տարածումը մեսենջերներից մեկում՝ առանց նշելու, որ դրանք ստեղծվել և (կամ) տարածվել են օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձի կողմից:
Հաղորդվում է, որ ըստ երկրի օրենսդրության՝ առավելագույն պատիժը երկու տարվա ազատազրկումն է։ Այսպիսով, պահանջը բավարարվել է Մոսկվայի դատախազության կողմից:
Յուրի Դուդը Sports.ru պորտալի նախկին գլխավոր խմբագիրն է, այժմ՝ «вДудь» YouTube ալիքի հեղինակը, որն ունի ավելի քան 10,3 միլիոն բաժանորդ։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Դուդը դեմ է արտահայտվել պատերազմին և հեռացել երկրից։ 2022 թվականի ապրիլի 15-ին ՌԴ արդարադատության նախարարությունը նրան «օտարերկրյա գործակալ» է ճանաչել։