Միջազգային

Լավրովը նախազգուշացնում է՝ դաշինքներից հրաժարումը կարող է վնասել հայ ժողովրդին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից եվրասիական դաշնակիցներից ու հարևաններից հեռացումը կարող է վնասել հենց հայ ժողովրդին։ Այս մասին Լավրովը նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի ղեկավարության վրա։ Սպասում ենք հստակեցման՝ կապված այս հարցերի հետ։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, իր մերձավոր գործընկերներից, հարևաններից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին»,- ասել է Լավրովը։