Միջազգային

Իսրայելն օգտագործե՞լ է Ադրբեջանի տարածքը Իրանի վրա հարձակվելու համար

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։

«Մեզ հավաստիացրել են, որ նման թույլտվություն չի եղել»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։

«Առանց բացառության՝ բոլոր հարևան երկրները մեզ հավաստիացրել են, որ ոչ մի պարագայում թույլ չեն տա Իսրայելին իրենց օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար: Տարբեր զեկույցներում արձանագրված դեպքերը քննարկվել են համապատասխան երկրների հետ, և մենք լսել ենք բացատրությունները: Ուզում եմ վստահաբար հայտարարել, որ մեր կողմից արծարծված բոլոր հարցերը կտրականապես հերքվել են»,- հայտարարել է նա։