Միջազգային

Իրանի դեմ պատերազմը լայն հնարավորություններ է բացել տարածաշրջանում․ Նեթանյահու

Իսրայելի հարավում գտնվող Շին Բեթի կատարած այցի ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը բազմաթիվ հնարավորություններ է բացել, այդ թվում՝ «տարածաշրջանային լայն հեռանկարներ»։

«Նախևառաջ, մենք պետք է ազատենք պատանդներին։ Իհարկե, մենք պետք է լուծենք նաև Գազայի խնդիրը, հաղթենք Համասին։ Կարծում եմ՝ կարող ենք անել երկուսն էլ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեթանյահուն այժմ կառավարության նիստ է անցկացնում ԲԻսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության շտաբ-բնակարանում։