Միջազգային

Զելենսկին տրիբունալ ստեղծելու փաստաթուղթ է ստորագրել ԵԽ-ի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայի և Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի միջև սերտ կապերը կարևոր են Ռուսաստանի ներխուժումը հաղթահարելու համար։ Նա կոչ է արել ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ դատավարություն սկսել։

Ուկրաինայի նախագահը Եվրոպայի խորհրդի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Ռուսաստանի ներխուժման համար բարձրաստիճան պաշտոնյաներին դատելու հատուկ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ: Սա Զելենսկու առաջին այցն էր Ֆրանսիայում գտնվող մարդու իրավունքների կառույց՝ հակամարտության սկզբից ի վեր: Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոչ է արել ամրապնդել Եվրոպայի և ԱՄՆ նախագահի միջև կապերը: «Մեզ անհրաժեշտ է սերտ կապ Թրամփի հետ», - ասել է Զելենսկին: «Մեզ անհրաժեշտ է միասնություն Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև, և մենք կհաղթենք», - հավելել է նա՝ ընդգծելով. «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է միասնություն Եվրոպայում»: