Միջազգային

Մերցը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի բանակցային ռազմավարությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ճնշում է գործադրում Բրյուսելի վրա՝ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը շուտափույթ կնքելու համար։ Նա մտահոգություններ ունի, որ Եվրամիությունը կարող է ստանալ անհավասար համաձայնագիր, որը ձեռնտու կլինի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հարցը բարձրացնելով հունիսի 26-ի ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում՝ Մերցը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի բանակցային ռազմավարությունը՝ այն համարելով «չափազանց բարդ»: Նա կոչ է արել ավելի մեծ հաշվետվողականությամբ և հստակությամբ մոտենալ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններին: Այս պահանջը նա մտադիր է ներկայացնել ԵՄ այլ առաջնորդների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ. հայտնում է BBC-ն։