Միջազգային

Եվրոպական առաջնորդները մեկնել են Բրյուսել

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո եվրոպական առաջնորդները մեկնել են Բրյուսել, որտեղ անցկացվում է Եվրոպական խորհրդի (ԵԽ) հանդիպումը։ Օրակարգում ընդգրկված թեմաների շարքում են.

Ուկրաինան (ներառյալ՝ տեսակոնֆերանս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ),
Մերձավոր Արևելքը,
Եվրոպայի պաշտպանությունն ու անվտանգությունը,
մրցունակությունը,
միգրացիան։

Բացի այդ, առաջնորդները կքննարկեն իրավիճակը Մոլդովայում և Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը Արևմտյան Բալկանների երկրների նկատմամբ։