Միջազգային

Գազայում զոհերի թիվը գերազանցում է 90-ը

Ըստ Al Jazeera Arabic-ի՝ Իսրայելի կողմից Գազայի վրա այսօր իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ևս 14 մարդ: Արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 90-ը:

Զոհերից երեքը մարդասիրական օգնության բաշխման կետերում օգնություն սպասող անձինք էին: Այդ կետերը, որոնք սովյալ և օգնության խիստ կարիք ունեցող բնակիչների համար հայտնի են որպես «մահվան գոտիներ», հաճախ դառնում են հարձակումների թիրախ: