Միջազգային

Պուտինի հետ հանդիպումը հրաշալի էր. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը։

«Պուտինի հետ հանդիպումը հրաշալի էր։ Ռուսաստանը հաստատակամ դիրքորոշում է որդեգրել՝ դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Երկու երկրների միջև ձևավորվել է լայնածավալ միջուկային համագործակցություն, ու այս ժամանակահատվածում երկխոսությունն ու համակարգումը չափազանց անհրաժեշտ ու կառուցողական էին»,- նշել է նա։

Արաղչին հիշեցրել է, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները դատապարտել են ագրեսիան՝ որոշները՝ ավելի կտրուկ, իսկ մյուսները՝ ավելի մեղմ տոնով։ «Հանրային աջակցությունն արտահայտվել է աննախադեպ ուժգնությամբ՝ թվիթերյան գրառումներով, հոդվածներով ու լրատվամիջոցներով։ Այս համերաշխությունը, անկասկած, պատմական շրջադարձային պահ է։ Արաբական լրատվամիջոցներն ու նրանց վերլուծաբաններն էական դեր են խաղացել այս ուղերձի տարածման գործում»,- ընդգծել է նա։