Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային ծրագրից՝ թափանցիկ ծրագրից, որը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո. Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ի հետ զրույցում։
«Այս ագրեսիաներն ավելի են ամրապնդել Իրանի վճռականությունը: Մեր երկիրը և գիտնականները տարիներ շարունակ հաստատակամորեն պաշտպանել են մեր միջուկային ծրագիրը՝ չնայած պատժամիջոցներին, իսկ այժմ նաև պատերազմին»,- ասել է նա:
Արաղչին վստահեցրել է. «Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային ծրագրից՝ թափանցիկ ծրագրից, որը գտնվում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության՝ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո»։
Արաղչին նշել է, որ դեռ վաղ է դատողություններ անել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների մանրամասների մասին։
«Սակայն այս հարձակումներն, անկասկած, լուրջ և խորը ազդեցություն կունենան միջուկային ծրագրի հետագա ընթացքի վրա: Մենք տարիներ շարունակ ցուցաբերել ենք մեր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, սակայն այն չի կարողացել պաշտպանել մեր ծրագիրը: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները օգտակար են, բայց մենք նաև մտահոգություններ ունենք, որ դրանք կարող են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված լինել: Մեզ անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք պաշտպանում մեր միջուկային օբյեկտները»,- ասել է նա: