Միջազգային

Դեռ պետք է վերլուծել. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով հասցված վնասի մասին, հայտարարել է, որ առայժմ դժվար թե որևէ մեկը հստակ պատկերացում ունենա այդ մասին։

«Դեռ պետք է վերլուծել տեղերում առկա իրավիճակը՝ հասկանալու, թե որքան լուրջ վնաս է հասցվել։ Առայժմ հստակ պատկերացում դժվար թե որևէ մեկն ունենա», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը տվյալներ ունի, թե որքանով են ԱՄՆ-ի հարվածները Իրանի օբյեկտներին ետ մղել Իրանի միջուկային ծրագիրը։