ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրառմամբ։
«Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ Ֆորդո, Նաթանզ և Էսֆահան: Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս։ Ռումբերի ամբողջական բեռը գցվել է հիմնական տեղամաս՝ Ֆորդո: Բոլոր ինքնաթիռներն ապահով ճանապարհին են դեպի տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին: Աշխարհում չկա մեկ այլ զինվորական, որը կարող էր դա անել: Հիմա է խաղաղության ժամանակը»։
ԱՄՆ-ն արձակել է 6 բունկերներ պայթեցնող ռումբ Ֆորդոուի վրա։ 30 Tomahawk տեսակի հրթիռներ հարվածել են Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։
Ավելի ուշ Թրամփը գրել է․
«Ֆորդոուն այլևս չկա։ Մենք մեծ հաջողություն ենք ունեցել։ Իսրայելն այժմ ավելի պաշտպանված է։ Այժմ խաղաղության ժամանակն է»։