Իրանի միջուկային կարողություններն ամբողջությամբ ոչնչացվել են։ Մերձավոր Արևելքի կռվարարը այժմ պետք է խաղաղություն հաստատի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այժմ կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ ողբերգություն Իրանի համար։ Գլխավոր թիրախը ոչնչացված է, սակայն կան նաև այլ թիրախներ։ Եթե խաղաղություն չլինի, նոր հարվածներ կհետևեն»,- ասել է նա։
ԱՄՆ ժողովրդին հղված ուղերձում Թրամփը նշել է.
«Նեթանյահուի հետ գործել ենք որպես միասնական թիմ։ Աստված պահպանի Ամերիկան, Աստված պահպանի Իսրայելը»։