Իրանի միջուկային անվտանգության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, նշելով՝ որ Ֆորդո, Նաթանզ և Սպահան միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումից հետո կատարվել է անհրաժեշտ հետաքննություն՝ միջուկային աղտոտվածության տարածման հնարավորության վերաբերյալ։
«Աղտոտման նշաններ չեն արձանագրվել։ Վերոնշյալ վայրերի շրջակայքում ապրող բնակիչներին վտանգ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ։