Իրանին առավելագույնը 2 շաբաթ ժամանակ եմ տալիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իսրայել-իրանական հակամարտության սրման ֆոնին։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է, ցանկություն ունի և կարող է բանակցել Իրանի հետ։
«Անհնար է կանգնեցնել Իսրայելին, երբ նրանք հաղթում են։ Իսրայելը սահմանափակ հնարավորություններ ունի իրանական օբյեկտները ոչնչացնելու համար: Նրանք չեն կարող շատ խորը ներթափանցել: Հնարավոր է՝ դա նույնիսկ անհրաժեշտ չլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է նաև, որ նույնիսկ չի ուզում խոսել Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի հնարավոր միջամտության մասին, քանի որ դա «վերջին միջոցն» է։