Միջազգային

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։

Քննարկվել է Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ. հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։