Ժնևում Իսրայելի դեսպան Դանիել Մերոնը բողոքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթի հնարավորություն տրամադրելու ծրագրերի դեմ:
«Իրանի արտգործնախարարին խոսք տրամադրելը խաթարում է խորհրդի հեղինակությունը և դավաճանություն է ռեժիմի զոհերի նկատմամբ»,- Reuters-ի փոխանցմամբ, նշել է Մերոնը:
Խորհուրդը հայտարարել է, որ Արաղչին կարող է ելույթ ունենալ՝ նախքան ԵՄ և Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարների հետ բանակցությունները: Մերոնը մեղադրել է Իրանին խորհուրդն օգտագործելու մեջ՝ «բռնապետական արշավը խթանելու համար»:
Նշենք, որ Իրանի դեսպանը խորհրդում Իսրայելի հարձակումները որակել է «մարդկության դեմ պատերազմ»: