Միջազգային

Իրանն ապագայում էլ չի ձգտի միջուկային զենք ունենալ. փոխնախարար

«Իրանի պաշտոնյաները ոչ մի շփում չեն ունեցել Սպիտակ տան հետ և որևէ հաղորդագրություն չեն ուղարկել»,- հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Խաթիբզադեն։ Նրա խոսքով, Սպիտակ տունը Իրանի դեմ իսրայելական հարվածների առաջին իսկ ժամերից հաղորդագրություններ է փոխանցել տարածաշրջանի առաջնորդների և եվրոպական միջնորդների միջոցով.

«Մենք հակահարձակում չենք իրականացնում. մեզ վրա հարձակվել են, և մենք օրինական պաշտպանություն ենք իրականացնում՝ պատասխանելով ագրեսիային»,- ասել է նա:

Ըստ փոխնախարարի, եթե Իրանի դեմ ագրեսիան դադարի, հնարավոր կլինի վերադառնալ դիվանագիտությանը:

«Մենք հարվածներ ենք հասցրել բացառապես ռազմակաԻրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և ապագայում նույնպես չի ձգտի դրան»,- հավաստիացրել է նա:ն և հետախուզական օբյեկտներին և այն կենտրոններին, որտեղից իրականացվում է ագրեսիան: