Միջազգային

Ուկրաինայի բանակցությունները պետք է անցկացվեն «լռության» ռեժիմում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է սրվելով տարածվել՝ ներառելով նոր մասնակիցների։

Նա ընդգծել է, որ Մոսկվան մտահոգված է այս էսկալացիայով, քանի որ այն պոտենցիալ վտանգ է Ռուսաստանի համար։ 

Ներկայացնում ենք Պեսկովի հիմնական հայտարարությունները.

- G7-ը, որպես ֆորմատ, հետաքրքիր չէ Ռուսաստանի համար. Մոսկվան այն համարում է անկենսունակ։   

- Ուկրաինայի հարցով բանակցությունները չեն կարող հանրային լինել. դրանք պետք է անցկացվեն «լռության» ռեժիմում։ 

- Պուտինը առաջիկայում Չինաստան կատարելիք այցի ընթացքում այցելելու է նաև Ռուսաստանի հեռավորարևելյան երկրամասեր։ 

- Ուկրաինայի հետ կոնֆլիկտի քաղաքական-դիվանագիտական լուծումն այս պահին անհնար է. Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ 

- Իսրայելը ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները:

- ՌԴ-ի միջնորդությունը Մերձավոր Արևելքում պահանջված լինելու հարցը բաց է:

- Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները: